1938-1956

Արտեմի  Այվազյան

<< Մարդ, ով հաջողակ էր ամեն ինչում>>,- այսպես գրեց Արտեմի Սերգեյի Այվազյանի մասին 1997 թվականին << Элитарная газета>> թերթը: 
1902 թ. ծնված Արտեմի Այվազյանը նշանավոր տոհմից էր, կրթված ու զարգացած ընտանիքի զավակ: Հայրն իրավաբան էր, բայց միևնուն ժամանակ նաև երաժշտաքննադատ, գեզարվեստական գրականության թարգամանիչ: Մայրը դաշնակահարուհի էր և որդուն փոքր հասակից սովորեցրել էր նվագել դաշնամուրի և այլ երաժշտական  գործիքների վրա: 
Արտեմի Այվազյանը նախընտրեց թավջութակը և որպես կատարող ակնառու հաջողությունների հասավ: Նա երաժշտական լուրջ կրթություն ստացավ` նախ ավարտելով Թիֆլիսի կոնսերվատորիան ( 1923թ.), ապա`Մոսկվայի  (1932թ.), իսկ այնուհետև` Մոսկվայի կոնսերվատորիայի ասպիրանտուրան (1935թ.):
Կոմպոզիցիայի նկատմամբ հետաքրքրություն Արտեմի Այվազյանը դրսևորեց դեռևս Թիֆլիսի կոնսերվատորիայում ուսանոլու տարիներին: Նա դասեր էր վերցնում Ալեքսանդր Սպենդիարյանի մոտ, ով բարձր էր գնահատում իր աշակերտի տաղանդը: 
Արտեմի Այվազյանը կազմակերպչական իր տաղանդը դրսևորեց դեռևս շատ երիտասարդ` 25 տարեկան հասակում, երբ 1927թվականին, նրան աշխատանքի ուղարկեցին  Լենինական (Գյումրի), որպես երաժշտական ստուդիայի տնօրեն ու մանկավարժ:
 

1936 թվականին Արտեմի Այվազյանը վերջնականապես տեղափոխվում է Երևան: 1938թ. ըստ Արտեմի Այվազյանի հիշողությունների. << Վերադաս կազմակերպությունները ցանկանում էին Հայաստանւմ ստեղծել մի երաժշտախումբ` աշխույժ, կենսուրախ, և ազգային, ջազի պես մի բան: Այդ գործը հանձնարարեցին ինձ>>: 
 Ինչպես հայտնի է, Արտեմի Այվազյանը գերազանց կատարեց առաջադրանքը: 
Նա հիշում է. << Մոսկվայում Հայկական արվեստի տասնօրյակից առաջ, որպես Տասնօրյակի ղեկավարներ, Երևան ժամանեցին ժողովրդական արտիստներ Ռուբեն Սիմոնովն ու Ալեքսանդր Մելիք-Փաշաևը: Ես զարմացած էի, շփոթված և ցնցված, երբ իմ ղեկավարած երաժշտախմբի հասարակական լսումից հետո նրանք վեր թռան  տեղներից, սկսեցին ցնծությամբ սեղմել ինձ իրենց գրկում ու հիացած բացականչել. << Սա հրաշալի է: Սա արտասովոր է: Գունագեղ է: Սա այն է, ինչ պետք է>>: Ջազն անմիջապես ընդգրկվեց տասնօրյակի ծրագրի մեջ:  Նույնիսկ հիմա, 80 տարի անց, խորամուխ լինելով այն ժամանակվա իրադրության մեջ, հնարավոր չէ առանց հուզմունքի ու հպարտության ընկալել, այն մեծագույն  հաջողությունը, որ նվաճեց Հայկական ջազը` Արտեմի Այվազյանի ղեկավարությամբ: Մեր նվագախմբին հիացմունքով էին ծափահարում ոչ միայն Միության խոշոր քաղաքներում`Մոսկվայում, Լենինգրադում, Կիևում, Խարկովում, Ռիգայում, Օդեսայում, Բաքվքւմ, Թբիլիսիում, այլև Միության տարբեր անկյուններում, զորամասերում, խոշոր գործարաններում և մեծ նավերի տախտակամածների վրա: Թվում է, թե փառապանծ երաժշտախումբ ղեկավարելը, նրա հետ հյուրախաղերի մեկնելը և դրա հետ միասին ստեղծագործելը մի մարդու համար լրիվ բավարար է:

Սակայն 1939թ. Արտեմի Այվազյանին նշանակում են Ֆիլհարմոնիայի տնօրենի տեղակալ և գեղարվեստական ղեկավար: Աշխատանքը ձեռնարկելով, նրա մոտ ծնվում է մի գաղափար, ինչպես ինքն է գրում. << Էստրադային ամեն ինչ զատել ֆիլհարմոնիայից և ստեղծել ինքնուրույն հաստատություն>>: Շուտով ստեղծվեց Հայպետէստրադան, որի տնօրեն  նշանակվեց հենց ինքը: Որոշ ժամանակ անց, Արտեմի Այվազյանը նշանակվեց օպերետային թատրոնի գեղարվեստական ղեվակար ու տնօրեն: Այդ ասպարեզում էլ  նա հաջողությունների հասավ: Թատրոնն իր հաստատուն տեղը գրավեց մեր հանրապետության մշակութային կյանքում:  Հայրենական մեծ պատերազմի առաջին իսկ օրերից Հայաստանի պետական ջազը իր ընթացիկ, համերգային գործունեության մեջ ընգրկեց ելությներ` Կարմիր բանակի զորամասերում`ինչպես  թիկունքում, այնպես էլ ռազմաճակատում: Երաժշտախումբը ելույթներ էր ունենում հոսպիտալներում, նավերի վրա, Կարմիր բանակի տներում, առաջին գծում: Այն մասին, թե հոգևոր ինչ մեծ վերելքով էին մեր երաժիշտները ելույթ ունենում Կարմիր բանակի զինվորների համար, վկայում են արխիվային փաստաթղթերը: Ավարտվեց պատերազմը, և առաջվա պես, Խորհրդային անծայրածիր երկրով մեկ համերգներով հանդես էր գալիս Հայաստանի փառաբանված ջազը` կոմպոզիտոր Արտեմի Այվազյանի ղեկավարությամբ: 1956թ.` 18 տարի անց նվագախումբը ղեկավարելուց հետո, իր դիմումի համաձայն Արտեմի Այվազյանը հրաժեշտ տվեց սիրասուն զավակին` իր նվագախմբին: 
Հետագա տարիներին ստեղծագործական բեղուն կյանքով էր ապրում: Առանձնապես հարկ է նշել կինոնկարների համար գրված երաժշտությունը` <<Ձյունե թագուհին>>, <<Մոր սիրտը>>, <<Ինչու է աղմկում գետը>>, <<Պոեմ Հայաստանի մասին>>: Նրա գրչին են պատկանում Երկու կոնցերտ` թավջութակի և նվագախմբի համար, Երրորդ սոնատը` սիմֆոնիկ նվագախմբի համար:
Արտեմի Այվազյանը կյանքին հրաժեշտ տվեց  1975 թվականին`Երևանում, որին նվիրաբերեց իր ստեղծագործական ողջ ավյունն ու մեծ հոգու ջերմությունը: